ForWoman.Am - Все для Женщин...

Որոնում կայքում

On-Line Խորհրդատվություն

Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝
բժիշկ-սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյան:
Գինեկոլոգի խորհրդատվություն
Գինեկոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովա:

Դեղերի շտեմարան

#   0-9  А  Б  В  Г  Д  Ж  З  И  Й  К  Л  М  Н  О  П  Р  С  Т  У  Ф  Х  Ц  Ш  Э

Реклама

Առողջ սննդի հիմնական կանոնները

Share/Save/Bookmark

Սնվելով տարբեր դիետաներով՝ օրգանիզմը մշտապես գտնվում է սթրեսային ու լարված վիճակում, որն իհարկե վատ է անդրադառնում մարդու առողջության ու արտաքին տեսքի վրա:

Գոյություն ունի առողջ սնվելու մի քանի հիմնական կանոններ, որոնք անհրաժեշտ է պահպանել ցանկացած իրավիճակում:

  1. Առավել օպտիմալ է համարվում օրական երեք անգամյա սնունդը:
  2. Ցանկալի է, որ նախաճաշը լինի առավոտյան ժամը 7.00-9.00 ընկած ժամանակահատվածում, ճաշը՝ 13.00-15.00, իսկ ընթրիքը՝  17.00-19.00:
  3. Անհրաժեշտ է խուսափել այս ժամերից դուրս որեւէ բան ուտելու սովորությունից:
  4. Նախաճաշին պետք է ընդունել միրգ, բանջարեղեն եւ քիչ քանակությամբ ածխաջրածին պարունակող սնունդ (շիլաներ, կարտոֆիլ): Ճաշի ժամանակ ընդունած սնունդն իր տեսակով նման է նախաճաշին, սակայն անհրաժեշտ է մթերքի քանակն ավելացնել: Իսկ ընթրիքի ժամանակ ցանկալի է ուտել բանջարեղեն եւ սպիտակուցներ պարունակող սննդամթերք՝ միս, ձուկ, ոլոռ, սիսեռ եւ այլն:
  5. Ջուրն ավելի լավ է խմել ուտելուց առաջ եւ ուտելուց 1-1.5 ժամ հետո:
  6.  

    6.Չի կարելի, որ օրգանիզմում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների ու հանքային աղերի պակաս առաջանա:

    7.Մարսողության պրոցեսը սկսվում է բերանից, այդ պատճառով ուտելիքն անհրաժեշտ է լավ ծամել: Շատ խնդիրներ` կապված ստամոքս-աղիքային տրակտի հետ, նույնպես առաջանում են բերանում, քանի որ շատերը ուտելիքը կուլ են տալիս ամբողջական կտորներով, առանց լավ ծամելու:

    8.Անհրաժեշտ է ճաշացանկից բացառել ոչ պիտանի ուտելիքները` գազավորված խմիչքներ, մսային կիսաֆաբրիկատներ պիտանելիության երկար ժամկետով, գործարանային արտադրության քաղցրեղեն եւ այլն:

    Մեր օրգանիզմը մշտապես հակված է առողջության հետ կապված խնդիրներ առաջացնելու, սակայն վերը նշված կանոնների պահպանումը օգտակար նշանակություն կունենա օրգանիզմի համար:
    Այսպիսով, օրվա ճաշացանկը կազմելիս չպետք է մոռանալ առողջ սնունդ ընդունելու հիմնական կանոնները:

 

Խոհանոց

Համեղ կերակրատեսակների բաղադրատոմսեր ամբողջ աշխարհի խոհանոցներից, ժողովրդական, տնական բաղադրատոմսեր, աղցանների պարզ բաղադրատոմսեր...
Այս ամենը, եւ ոչ միայն՝ ԽՈՀԱՆՈՑ բաժնում:

Մուտք / Գրանցում

Գովազդ

Հարցում

Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջը ղեկին:

Վերջին հոդվածները

Ամենաընթերցվողները

Գովազդ Google-ից

Մենք՝ ցանցում

Հեղինակային իրավունք

© Forwoman.Am, 2009-2011:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
E-mail: forwoman.am@gmail.com
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅՔՈՒՄ ԳՈՎԱԶԴ ՊԱՏՎԻՐԵԼ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

Ավտոապահովագրություն, ԱՊՊԱ, Ավտոքաղաքացիական Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրություն