ForWoman.Am - Все для Женщин...

Որոնում կայքում

On-Line Խորհրդատվություն

Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝
բժիշկ-սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյան:
Գինեկոլոգի խորհրդատվություն
Գինեկոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովա:

Դեղերի շտեմարան

#   0-9  А  Б  В  Г  Д  Ж  З  И  Й  К  Л  М  Н  О  П  Р  С  Т  У  Ф  Х  Ц  Ш  Э

Реклама

Պահածոներ / Մուրաբաներ

Սեխի մուրաբա

Սեխի կեղեւը եւ կորիզները հեռացնել, շերտ-շերտ խորանարդաձեւ կտրատել եւ 20 րոպե պահել կրաջրի մեջ:

Կրաջուրը - 0,5կգ չմարած կիրը լցնել 5լ սառը ջրի մեջ, խառնել, քամել մառլյայով:

Սեխի կտորները կրաջրից հանել, հոսող սառը ջրի տակ լվանալ, լցնել տաք ջրի մեջ, 5-10 րոպե եփել, հետո քամիչով քամել եւ թողնել սառչի:

Շաքարաջրի մեջ թողնել 2 ժամ, ապա հանել, շաքարաջուրը եռացնել, սեխը լցնել մեջը, թողնել 2 ժամ, հետո եփել: Վերջում գցել վանիլ:

1կգ մաքրած սեխին՝ 1,5կգ շաքարավազ, 300գ ջուր, վանիլ:

 

Դդումի մուրաբա

Դդումը կտրատել, մաքրել եւ կորիզները հեռացնել: Ձեւավոր դանակով կտրատել 2-3սմ մեծություն ունեցող կտորների եւ գցել կրաջրի մեջ 20-30 րոպե: Դրանից հետո սառը ջրով լավ լվանալ եւ մաղով քամել:

Նախապատրաստած դդումը գցել եռացող ջրի մեջ եւ 5 րոպե եփել, որից հետո ջուրը թափել, իսկ դդումը սառեցնել:

Պատրաստել շաքարի օշարակ: Տաք օշարակը լցնել դդումի կտորների վրա եւ 6 ժամ թողնել, որից հետո 30-35 րոպե եփել: Կրակից վերցնել եւ թողնել սառչի (մոտավորապես 2 ժամ): Եփելը կրկնել 2 անգամ, այնուհետեւ մուրաբան եփել մինչեւ պատրաստ լինելը: Կարելի է մուրաբայի մեջ վանիլին գցել:

1կգ մաքրած դդումին՝ 1կգ շաքարավազ, 400գ ջուր, 1 վանիլին:

 

Բալի մուրաբա

Կոթուններից մաքրված 2 կգ բալի հատիկները լցնել էմալապատ ամանի մեջ, 2կգ շաքարավազը շաղ տալ վրան եւ թողնել մնա 2-3 ժամ: Ապա ավելացնել կես բաժակ ջուր եւ եփել մարմանդ կրակով: Փրփուրը ժամանակ առ ժամանակ հավաքել: Որոշ ժամանակ հետո գդալով վերցնել հյութից, լցնել ափսեի մեջ, թողնել սառչի. թանձրությունը որոշելու համար կարելի է հյութը կաթեցնել բաժակով լի սառը ջրի մեջ, եթե բյուրեղանում է, ուրեմն մուրաբան պատրաստ է:

Կրակից վերցնելուց առաջ կես թեյի գդալ կիտրոնի աղ լցնել, խառնել, եռացնել 3-4 րոպե:

 

Թզի մուրաբա

Անվնաս պտուղները (սեւ կամ սպիտակ) առանց լվանալու պատառաքաղով ծակծկել, կոթունից բռնել ու թաթախել օղիով լի բաժակի մեջ:

Եփել օշարակ. 1կգ թզին՝ 900գ շաքարավազ եւ 2,5 բաժակ ջուր: Այնուհետեւ օշարակը եռացնել, թզերը լցնել մեջը, թողնել 25-30 րոպե, ապա դնել կրակին: 25 րոպե եփելուց հետո վերցնել եւ թողնել հանգստանա 10-12 ժամ: Երկրորդ անգամ եփել այնքան, որ օշարակը թանձրանա: Գդալով չխառնել, ուղղակի պետք է թափահարել թասը: Ավելացնել լիմոնի աղ (1կգ մուրաբային՝ 1գ լիմոնի աղ): Տաք վիճակում մուրաբան լցնել բանկաների մեջ ու փակել

 

Մորու մուրաբա

1կգ առողջ մորին լվանալ սառը ջրով: Եփել օշարակ, տաք օշարակի մեջ լցնել մորին եւ 5 րոպե եփել: Այնուհետեւ վերցնել կրակից, թողնել հանգստանա 4-5 ժամ, ապա եփել 8-10 րոպե ու թողնել եւս 4-6 ժամ: Երրորդ անգամ եփել մինչեւ պատրաստ լինելը: Մորու մուրաբան պետք չէ եփել դանդաղ կրակի վրա:

 
էջ 1՝ 2-ից

Խոհանոց

Համեղ կերակրատեսակների բաղադրատոմսեր ամբողջ աշխարհի խոհանոցներից, ժողովրդական, տնական բաղադրատոմսեր, աղցանների պարզ բաղադրատոմսեր...
Այս ամենը, եւ ոչ միայն՝ ԽՈՀԱՆՈՑ բաժնում:

Մուտք / Գրանցում

Գովազդ

Հարցում

Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջը ղեկին:

Վերջին հոդվածները

Ամենաընթերցվողները

Գովազդ Google-ից

Մենք՝ ցանցում

Հեղինակային իրավունք

© Forwoman.Am, 2009-2011:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
E-mail: forwoman.am@gmail.com
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅՔՈՒՄ ԳՈՎԱԶԴ ՊԱՏՎԻՐԵԼ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

Հայկո եւ Անահիտ Սիմոնյան, Սյուզան Մարգարյան, Էմմի, Լիլիթ Հովհաննիսյան, Վարդան Պետրոսյան, Արման Հովհաննիսյան