ForWoman.Am - Все для Женщин...

Որոնում կայքում

On-Line Խորհրդատվություն

Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝
բժիշկ-սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյան:
Գինեկոլոգի խորհրդատվություն
Գինեկոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովա:

Դեղերի շտեմարան

#   0-9  А  Б  В  Г  Д  Ж  З  И  Й  К  Л  М  Н  О  П  Р  С  Т  У  Ф  Х  Ц  Ш  Э

Реклама

Ձկան կերակրատեսակներ

Գինով իշխան ձուկ

1 իշխան ձուկը մաքրել, լավ լվանալ, աղ անել եւ 1,5-2ժամ թողնել մնա, որպեսզի աղն ուտի: Ապա մանր կտրտել եւ շերտ-շերտ դասավորել ամանի մեջ, ըստ որում յուրաքանչյուր շերտից հետո վրան լցնել 4-5 կերակրիգդալ գինի, մի քանի հատիկ սեւ պղպեղ, կտրտած համեմ, 2 գդալ հալած յուղ եւ դնել թույլ կրակին: Երբ ձկան աչքերը սպիտակեն, ուրեմն եփված է: Մատուցվում է տաք վիճակում:

 

Կիտրոնով ձկան ֆիլե

2 ձկան ֆիլեն մեկ շերտով տեղավորել կիսախոր ափսեի մեջ, վրան շարել բարակ շերտերով կտրտած 1 կիտրոն, ծածկել մեկ այլ ափսեով եւ զգուշությամբ դնել ցածր ամանում եռացող ջրի մեջ ու թողնել 5-10 րոպե: Վերջին րոպեին ավելացնել 50-70գ թարմ կարագ: Այս եղանակով եփելիս, կիտրոնի շնորհիվ ձկան յուրահատուկ հոտը կորչում է: Այդ ընթացքում եռացող 1լ ջրի մեջ եփել մի բուռ բրինձ, ապուրին ավելացնել աղ, պղպեղ, կիտրոնի հյութ,մի թուփ աղացած մաղադանոս եւ 5գ կարագ: Պատրաստի ֆիլեն մատուցել բրնձապուրի հետ:

 

Ձուկը լավաշով

Ձուկը մաքրել, մեջտեղից կեսանել, կեսերը բաժանել կտորների: Կտրատած սոխը, աղն ու պղպեղը լցնել վրան, թողնել 3 ժամ մնա: Լավաշը բաժանել 6 մասի: Կտորների վրա դնել մի փոքր կարագ եւ չորացրած թարխուն, ձուկը դնել վրան, ձկան վրա եւս` մի փոքր կարագ ու թարխուն: Լավաշը ծրարել, բոլոր կտորները շարել տապականու մեջ. նորից ծրարի տակը եւ վրան մի փոքր կարագ դնել: Եփել թույլ կրակին, 20 րոպե: Մատուցել տաք-տաք:

 

Սացիվի ձկից

Ձուկ` 500գ, ընկույզի միջուկ`1բաժակ, գինուքացախ` ¾ բաժակ, 3-4 գլուխ սոխ, սխտոր` 4 պճեղ, աղացած մեխակ եւ դարչին`1 թեյի գդալ, դափնետերեւ` 2 հատ, հոտավետ պղպեղ`8 հատիկ, կանաչ պղպեղ, աղ եւ սեւպղպեղ` ըստ ճաշակի: Մաքրածեւ կտրտած ձկան վրա լցնել աղաջուր այնքան, որ ձուկը հազիվ ծածկվի,որից հետո ավելացնել դափնետերեւ ու հոտավետ պղպեղի հատիկներ: Եփել 30-40 րոպե: Եփած ձուկը դասավորել ափսեի մեջ: Ընկույզը սխտորի եւ կանաչպղպեղի հետ միասին ծեծել կամ աղալ: Ստացված զանգվածին ավելացնել աղ, համեմի սերմ, բոլորը միասին խառնել ու բացել ձկան հյութով: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել մանր կտրտած սոխը եւ եփել 10 րոպե, որից հետո վրան լցնել քացախով բացված մեխակը, դարչինը, սեւ պղպեղը եւ շարունակել եփել եւս 10 րոպե, որից հետո տաք վիճակում լցնել ձկան վրա, թողնել սառչի ու մատուցել: Քացախի փոխարեն կարելի է օգտագործել նաեւ նռան կամ չհասած խաղողի հյութ:

 

Թթու վարունգով ձուկ

1 կգ իշխան ձուկը եփել, դնել ափսեի մեջ, վրան լցնել մանր կտրտած թթու վարունգ, կանաչի: 4-5 ճաշի գդալ յուղի մեջ 2 ճաշի գդալ պաքսիմատ տաքացնել եւ լցնել ձկան վրա: Որպես երկրորդ կերակրատեսակ մատուցել խաշած մանր կարտոֆիլ՝ յուղով ու կանաչիով:

Այսպես կարելի է պատրաստել նաեւ լոքոն եւ տափաձուկը:

 
էջ 1՝ 2-ից

Խոհանոց

Համեղ կերակրատեսակների բաղադրատոմսեր ամբողջ աշխարհի խոհանոցներից, ժողովրդական, տնական բաղադրատոմսեր, աղցանների պարզ բաղադրատոմսեր...
Այս ամենը, եւ ոչ միայն՝ ԽՈՀԱՆՈՑ բաժնում:

Մուտք / Գրանցում

Գովազդ

Հարցում

Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջը ղեկին:

Վերջին հոդվածները

Ամենաընթերցվողները

Գովազդ Google-ից

Մենք՝ ցանցում

Հեղինակային իրավունք

© Forwoman.Am, 2009-2011:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
E-mail: forwoman.am@gmail.com
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅՔՈՒՄ ԳՈՎԱԶԴ ՊԱՏՎԻՐԵԼ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

Ավտոապահովագրություն, ԱՊՊԱ, Ավտոքաղաքացիական Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրություն