
Ներկայումս տղաներ ավելի շատ են ծնվում քան աղջիկներ: Ըստ վիճակագրության երիտասարդ ու առողջ ծնողներից հիմնականում տղա է ծնվում:
Հավանաբար, դա կապված է նրա հետ, որ տղամարդու սպերմատոզոիդի Y քրոմոսոմն ավելի ակտիվ է եւ ավելի մեծ հնարավորություն ունի հասնելու պտղաձվին, քան՝ X քրոմոսոմը: Բայց դրա փոխարեն X քրոմոսոմն ավելի կենսունակ է, կարող է ավելի երկար գոյատեւել՝ «սպասելով» օվուլյացիային:
Ապագա երեխայի սեռը պլանավորելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է կոնկրետ որոշել օվուլյացիայի օրը: Եթե Ձեզ մոտ դաշտանային ցիկլը կանոնավոր է, իսկ դա նշանակում է, որ օվուլյացիան մշտական է, ուստի կարելի է կատարել պարզ հաշվարկ: Եթե ցանկանում եք աղջիկ ունենալ վերջին սեռական հարաբերությունը օվուլյացիայից պետք է 2-3 օր առաջ լինի: Իսկ եթե պլանավորել եք տղա ունենալ, խորհուրդ է տրվում օվուլյացիային նախորդող 7 օրերին չզբաղվել սեռական հարաբերությամբ: Այս դեպքում սեռական հարաբերություն պետք է ունենալ օվուլյացիայի ենթադրվող օրը: Փորձը ցույց է տվել, որ այս մեթոդի արդյունավետությունը 80% է:
Կիրառվում են նաեւ ապագա երեխայի սեռը որոշելու այլ եղանակներ՝ հիմնված կենսաբանական հաշվարկների եւ աստղային կանխատեսումների վրա: Սակայն բժշկական տեսանկյունից բոլոր այս մեթոդներն էլ անհիմն են: Այսինքն, երեխայի սեռը կարելի է որոշել միայն հղիության որոշակի ժամկետում ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Արդյունքը ճշգրիտ կլինի, եթե այն որոշվի հղիության 22-26 շաբաթականում:











