ForWoman.Am - Все для Женщин...

Որոնում կայքում

On-Line Խորհրդատվություն

Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝
բժիշկ-սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյան:
Գինեկոլոգի խորհրդատվություն
Գինեկոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովա:

Դեղերի շտեմարան

#   0-9  А  Б  В  Г  Д  Ж  З  И  Й  К  Л  М  Н  О  П  Р  С  Т  У  Ф  Х  Ц  Ш  Э

Реклама

Մարդու մարսողական համակարգը եւ վնասակար գործոնները

Share/Save/Bookmark

Առողջական որոշակի խնդիրներ ունենալով՝ ամենեւին էլ ավելորդ չէ ուշադրություն դարձնել մարսողական համակարգի վրա, միգուցե խնդիրն այնտեղ է թաքնված:

Մարսողական համակարգը շատ զգայուն է մարդու գործողությունների նկատմամբ: Որպես կանոն, այն արտահայտվում է մարսողական համակարգի տարբեր խանգարումներով: Իսկ դա ազդում է օրգանիզմի պաշտպանողական ուժերի վրա:

Մենք ինքներս, մեր ձեռքով նվազեցնում ենք այն՝ սեփական օրգանիզմին վնաս հասցնելով ու ենթարկելով նրան տարբեր վնասական գործոնների:

Սուրճ – այստեղ խոսքը վերաբերում է մեծ չափաբաժնի մասին: Օրվա ընթացքում 1-2 բաժակ սուրճի ընդունումը նույնիսկ նպաստում է մարսողությանը:

Ծխախոտ – մարդկանց թվում է, թե ծխելն առաջին հերթին վնասում է թոքերը: Բայց պարզվում է, որ վատ ազդեցություն է թողնում նաեւ մարսողական համակարգի վրա: Ազդում է ստամոքսի լորձաթաղանթի վրա եւ առաջացնում գաստրիտ: Իսկ թունավոր խեժը մեծացնում է ստամոքսի ուռուցք առաջանալու հավանականությունը:

Ոգելից խմիչքներ – արգելակում է ճարպի այրումը եւ խանգարում ստամոքսի միկրոֆլորան:

Կծու սնունդ – նույնպես վտանգավոր է մեծ չափաբաժնի դեպքում եւ հաճախակի օգտագործման ժամանակ, քանի որ կարող է առաջանալ ստամոքսի այրոց:

Նստակյաց ապրելակերպ – խանգարում է ստամոքսի նորմալ աշխատանքը, արդյունքում առաջանում է մետեորիզմ (փորափքանք) եւ փորկապություն:

Դեղեր – դրանք նույնպես «սպանում» են ստամոքսի միկրոֆլորան:

Մարմնի քաշի նվազման հարցում եւս մարսողական համակարգը դեր է խաղում:

Մարսողական համակարգն ինչքան առողջ է, այնքան ավելի հետ է պահպանել մարմնի նորմալ քաշը: Հետեւաբար, բացառեք ռիսկային գործոնները, բժշկական զննության ենթարկեք ստամոքսաղիքային տրակտը, կանխարգելեք վերջինիս հիվանդությունը, եւ կզգաք, թե ինչքան հեշտ է պայքարել ավելորդ քաշի դեմ:

 

Խոհանոց

Համեղ կերակրատեսակների բաղադրատոմսեր ամբողջ աշխարհի խոհանոցներից, ժողովրդական, տնական բաղադրատոմսեր, աղցանների պարզ բաղադրատոմսեր...
Այս ամենը, եւ ոչ միայն՝ ԽՈՀԱՆՈՑ բաժնում:

Մուտք / Գրանցում

Գովազդ

Հարցում

Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջը ղեկին:

Վերջին հոդվածները

Ամենաընթերցվողները

Գովազդ Google-ից

Մենք՝ ցանցում

Հեղինակային իրավունք

© Forwoman.Am, 2009-2011:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
E-mail: forwoman.am@gmail.com
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅՔՈՒՄ ԳՈՎԱԶԴ ՊԱՏՎԻՐԵԼ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

Ինչու՞ է ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ) պարտադիր մեր երկրում: Պատասխանը շատ պարզ է` դա ոչ միայն հետիոտներին, վարորդներին կամ ուղևորներին պատճառված վնասների երաշխավորված հատուցում է, այլ նաև ճանապարհներին առաջացող կոնֆլիկտների լուծման հարմարավետ եղանակ: Բացի այդ, ԱՊՊԱ-ն հանդիսանում է Հայաստանում մեքենա վարելու կուլտուրան բարձրացնելու արդյունավետ գործիք: ԱՊՊԱ-ն առաջնային վկայագիր է, որը պետք է ունենա յուրաքանչյուր ավտոմեքենայի սեփականատեր: