ForWoman.Am - Все для Женщин...

Որոնում կայքում

On-Line Խորհրդատվություն

Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝
բժիշկ-սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյան:
Գինեկոլոգի խորհրդատվություն
Գինեկոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովա:

Դեղերի շտեմարան

#   0-9  А  Б  В  Г  Д  Ж  З  И  Й  К  Л  М  Н  О  П  Р  С  Т  У  Ф  Х  Ц  Ш  Э

Реклама

Ապուրներ / Շիլաներ

Եղինջով ապուր

Տաք ջրի մեջ լցնել, սոխեռած, աղ, ավելացնել մանր կտրատած կարտոֆիլ, մաքրած բրինձ ու եփել: Մատուցելուց 15 րոպե առաջ ավելացնել մաքրած, լվացած եւ կտրատած եղինջ ու եռացնել:

Եղինջով ապուրը համեղ կստացվի նաեւ մսի արգանակով:

 

Ձավարով ոչխարի մսապուր

Մանր կտրատած ոչխարի կրծքամիսը կամ կողամիսը լցնել սառը ջրի մեջ, եփել մինչեւ կիսապատրաստ լինելը՝ երեսից քաշելով քափը եւ ճարպը: Միսը հանել, արգանակը քամել: Ստացված ճարպի մեջ տոմատով սոխեռած անել, վրան լցնել միսը, արգանակը, ձավարը եփել 20-30 րոպե, ավելացնել աղ, պղպեղ, կտրատած կարտոֆիլ եւ եփել մինչեւ պատրաստ լինելը:

Մատուցելիս վրան ցանել մանր կտրատած կանաչի:

125գ ոչխարի մսին՝ 30գ ձավար, 100գ կարտոֆիլ, 25գ սոխ, 10գ յուղ, 10գ տոմատ, աղ, պղպեղ, կանաչին՝ըստ ճաշակի:

 

Սնկապուր

Ընտրել չորացրած սունկ, խնամքով լվանալ, 3-4 ժամ պահել ջրի մեջ ու այդ նույն ջրում խաշել: Արգանակը քամել, խաշած սունկը մանր կտրատել ու նորից գցել արգանակի մեջ:

Ապուրին ավելացնել սոխեռած, լվացած բրինձ ու եփել մինչեւ բրնձի պատրաստ լինելը:

20գ չորացրած սնկին՝ 25գ գլուխ սոխ, 15գ հալած յուղ, 25գ բրինձ, աղ, պղպեղ, մաղադանոս՝ըստ ճաշակի

 

Դդմապուր

Մաքրած դդումը խորանարդիկներով խոշոր կտրատել, լցնել աղ արած քիչ քանակությամբ եռացող ջրի մեջ, եփել 5 րոպե, ավելացնել լվացած բրինձ, եփել 15 րոպե, ապա ավելացնել կաթ, շաքար եւ ապուրը հասցնել պատրաստի վիճակի:

100գ դդմին՝ 25գ բրինձ, 200գ կաթ, 10գ շաքար, աղը, հիլը՝ ըստ ճաշակի:

 

Կաթնապուր

Բրինձն ընտրել, լվանալ, թրջել սառը ջրում, քամել քամիչով, լցնել տաք կաթի մեջ եւ եփել մարմանդ կրակով՝ պարբերաբար խառնելով:

Վերջում կաթնապուրին ավելացնել աղ եւ շաքար:

500գ կաթին՝ 40գ բրինձ, աղը եւ շաքարը՝ ըստ ճաշակի:

 

Խոհանոց

Համեղ կերակրատեսակների բաղադրատոմսեր ամբողջ աշխարհի խոհանոցներից, ժողովրդական, տնական բաղադրատոմսեր, աղցանների պարզ բաղադրատոմսեր...
Այս ամենը, եւ ոչ միայն՝ ԽՈՀԱՆՈՑ բաժնում:

Մուտք / Գրանցում

Գովազդ

Հարցում

Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջը ղեկին:

Վերջին հոդվածները

Ամենաընթերցվողները

Գովազդ Google-ից

Մենք՝ ցանցում

Հեղինակային իրավունք

© Forwoman.Am, 2009-2011:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
E-mail: forwoman.am@gmail.com
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅՔՈՒՄ ԳՈՎԱԶԴ ՊԱՏՎԻՐԵԼ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

Հղիությունը կնոջ կյանքի ամենաբերկրալի պահերից է: