ForWoman.Am - Все для Женщин...

Որոնում կայքում

On-Line Խորհրդատվություն

Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝
բժիշկ-սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյան:
Գինեկոլոգի խորհրդատվություն
Գինեկոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովա:

Դեղերի շտեմարան

#   0-9  А  Б  В  Г  Д  Ж  З  И  Й  К  Л  М  Н  О  П  Р  С  Т  У  Ф  Х  Ц  Ш  Э

Реклама

Հարսանեկան սանրվածքներ բնական ծաղիկներով

Share/Save/Bookmark

Վարսահարդարման արվեստում ֆլորիստիկան նոր ճյուղ է համարվում:

Բնական ծաղիկները հարսանեկան սանրվածքին տալիս են կանացիություն ու քնքշություն: Այդ իսկ պատճառով դրանք այժմ նորաձեւ են համարվում եւ պատահական չէ, որ առաջատար ոճաբանները հարսանեկան սանրվածքներ կատարելիս հաճախակի են օգտագործում բնական ծաղիկներ: Նմանատիպ սանրվածքներն ավելի շատ համապատասխանում են քնքուշ ու ռոմանտիկ նորահարսերին: Շատ հաճախ ծաղիկները փոխարինում են հարսանեկան քողին, չնայած երբեմն ծաղիկներով զարդարում են նաեւ քողը:

Հարսանեկան ծաղկեպսակները համապատասխանում են երկար քողերին, որոնք հիմնականում կրում են ռոմանտիկ բնավորություն ունեցող աղջիկները: Երիտասարդ նորահարսերը շքեղ տեսք կունենան, եթե ծաղկեպսակը պատրաստված լինի սպիտակ, վարդագույն ծաղիկներով, մարգարիտներով, բաց կանաչ երանգի ատլասե ժապավեններով եւ այլ գեղեցիկ պարագաներով:

Ավելի մուգ գույնի ծաղիկները, օրինակ մուգ կարմիր վարդերը, համապատասխանում են ավելի համարձակ բնավորության տեր աղջիկներին: Իսկ երկնագույն ծաղիկները կհամապատասխանեն նրբագեղ աղջիկներին, բացի այդ նման երանգները կհամապատասխանեն նաեւ շիկահերներին:

Սովորաբար, բնական ծաղիկները մազերին ամրացնում են մետաղալարի միջոցով,որին փաթաթվում է հատուկ ժապավեն: Այս եղանակով ծաղիկներն ավելի լավ են կպչում մազերին:

Ավելի գեղեցիկ կլինի, եթե սանրվածքի  ու հարսանեկան ծաղկեփնջի ծաղիկները համահունչ լինեն: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է դրանք միասին պատվիրել: Ծաղիկների ընտրության հարցն ավելի լավ է վստահել բարձրակարգ ոճաբաններին: Նրանք ոչ միայն հաշվի կառնեն ծաղիկների համապատասխանությունն ըստ գույնի, այլեւ կհոգան,  որ ծաղիկներն իրենց թարմությունն ու գեղեցկությունը պահպանեն մինչեւ հարսանեկան միջոցառման ավարտը:

 

Խոհանոց

Համեղ կերակրատեսակների բաղադրատոմսեր ամբողջ աշխարհի խոհանոցներից, ժողովրդական, տնական բաղադրատոմսեր, աղցանների պարզ բաղադրատոմսեր...
Այս ամենը, եւ ոչ միայն՝ ԽՈՀԱՆՈՑ բաժնում:

Մուտք / Գրանցում

Գովազդ

Հարցում

Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջը ղեկին:

Վերջին հոդվածները

Ամենաընթերցվողները

Գովազդ Google-ից

Մենք՝ ցանցում

Հեղինակային իրավունք

© Forwoman.Am, 2009-2011:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
E-mail: forwoman.am@gmail.com
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅՔՈՒՄ ԳՈՎԱԶԴ ՊԱՏՎԻՐԵԼ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

Քաշել mp3, հայկական երգեր, Արամե, Արմենչիկ, Թաթուլ, Արտաշ Ասատրյան, Թաթա