ForWoman.Am - Все для Женщин...

Որոնում կայքում

On-Line Խորհրդատվություն

Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Սեքսոպաթոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝
բժիշկ-սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյան:
Գինեկոլոգի խորհրդատվություն
Գինեկոլոգի խորհրդատվություն
Խորհրդատու՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովա:

Դեղերի շտեմարան

#   0-9  А  Б  В  Г  Д  Ж  З  И  Й  К  Л  М  Н  О  П  Р  С  Т  У  Ф  Х  Ц  Ш  Э

Реклама

Սիրահարվա՞ծ է արդյոք տղամարդը ձեզ

Share/Save/Bookmark

Կանայք այնքան կրքոտ են երազում գտնել իրենց սերը, որ պատրաստ են «զարդարել» գոյություն ունեցող հարաբերությունները՝ հաշվի առնելով տղամարդու յուրաքանչյուր արարք:

Այնուհանդերձ, գոյություն ունեն մի քանի ընդհանուր նշաններ, որոնց շնորհիվ հստակ կարող եք հասկանալ, արդյոք տղամարդը սիրահարված է ձեզ, թե ոչ:

  1. Տղամարդը ձեր նկատմամբ զգում է սեռական ցանկություն

Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը ձեզ իսկապես ցանկանում է, ապա դուք ունեք սիրված լինելու բոլոր շանսերը: Սեռական ցանկությունը հանդիսանում է զույգերին միավորելու առաջին իմպուլսը: Սակայն միայն դա բավարար չէ լիովին համոզված լինելու համար, որ տղամարդն իրոք ձեզ սիրում է:

  1. Տղամարդը փնտրում է ձեզ հետ հոգեւոր շփում

Եթե տղամարդուն հետաքրքրում է ոչ միայն ձեր մարմինն, այլեւ ձեր ներկայությունը, ուշադրությունը, հաշվի է նստում ձեր կարծիքի հետ, ապա կարելի է ասել, որ այո,՛ նա ձեզ սիրում է:

  1. Տղամարդը հեշտությամբ թույլ է տալիս «մտնել» իր կյանք

Եթե տղամարդն առաջարկում  է ապրել միասին, հանդիպումների ժամանակ չի նայում ժամացույցին, որպեսզի ամրագրի այն ժամանակը, որը ձեզ հետ է անցկացրել, ապա նա ձեր հարաբերություններն ընդունում է որպես կյանքի մի մաս: Իսկ դա արդեն անկեղծ սիրո նշան է:

  1. Տղամարդը պատրաստ է հանուն ձեզ զոհողության գնալ

Ցանկացած հարաբերություն թե՛ տղամարդուց, եւ թե՛ կնոջից պահանջում է որոշակի զիջումների գնալ: Եթե տղամարդը սիրահարված է եւ ձեր ներկայությունը թանկ է իր կյանքում, ապա հանուն ձեզ նա կհրաժարվի ոչ միայն իր կյանքի սովորական տեմպից, այլ նույնիսկ` ընկերներից:

  1. Տղամարդը հոգում է ձեր մասին

Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը փորձում է գուշակել ձեր ցանկությունները, պատրաստ է հարմարվել ձեր տրամադրության հետ եւ միեւնույն ժամանակ ուրախանում է, երբ կարողանում է հանգստացնել, զարմացնել կամ պաշտպանել ձեզ, ապա կարող եք հանգիստ լինել, քանի որ դա սիրո նշան է:

Եզրափակելով այս ամենը` չպետք է մոռանալ նաեւ ինտուիցիայի մասին: Եթե տղամարդը դեռեւս չի խոստովանել իր սերը կամ չի կարողանում արտահայտել իր զգացմունքները, դա դեռ չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում: Հավատացե՛ք ինտուիցիային:

 

Խոհանոց

Համեղ կերակրատեսակների բաղադրատոմսեր ամբողջ աշխարհի խոհանոցներից, ժողովրդական, տնական բաղադրատոմսեր, աղցանների պարզ բաղադրատոմսեր...
Այս ամենը, եւ ոչ միայն՝ ԽՈՀԱՆՈՑ բաժնում:

Մուտք / Գրանցում

Գովազդ

Հարցում

Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջը ղեկին:

Վերջին հոդվածները

Ամենաընթերցվողները

Գովազդ Google-ից

Մենք՝ ցանցում

Հեղինակային իրավունք

© Forwoman.Am, 2009-2011:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
E-mail: forwoman.am@gmail.com
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅՔՈՒՄ ԳՈՎԱԶԴ ՊԱՏՎԻՐԵԼ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

Մենք կօգնենք Ձեզ գտնել աշխատանք Երևանում, որը կհամապատասխանի Ձեր ֆինանսական պահանջներին: Այն Ձեզ թույլ կտա հոգալ ընտանիքի հոգսերը առանց որևէ ջանք թափելու: